09.09.2023|
15:31
Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան ստուգված տեղեկություններ ունի Թուրքական և Երկնագույն հոսքերի պայթեցման ծրագրերի մասին: Հիշեցնեմ, որ այս երկու գազամուղերով Ռուսաստանը գազ է մատակարարում Թուրքիա, որտեղից այն ռեէքսպորտ է արվում տարբեր ուղղություններով, այդ թվում՝ դեպի Եվրոպա: Երկու գազամուղերն էլ շատ կարևոր նշանակություն ունեն Թուրքիայի էներգետիկ անվտանգության համար: Ավելին, դրանց շահագործման կասեցման դեպքում Թուրքիայում ձևավորվող միջազգային գազային խաբը հայտնվում է մեծ հարցականի տակ: